«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հանրակրթական ձմեռային ազգագրական փառատոնը ամենամյա բաց ստուգատես է, որին կարող է մասնակցել ցանկացած ոք:

Ձմեռային ազգագրության փառատոնը կազմակերպվում է 6-րդ անգամ:

Փառատոնը նախորդ տարիների կազմակերպածից տարբերվում է ներկայացված թեմատիկ ավելի լայն ուղղություններով,  հանրակրթական, ընտանեկան դպրոցների և գործընկերային կապերի ներառումով:

Ազգագրության փառատոնի կազմակեպիչները կրթահամալիրի դպրոցներն են և քոլեջը, մասնախմբերը, ուս. կենտրոնները, համակարգողը՝ Հասմիկ Մաթևոսյանը  (էլ. հասցե՝ hasmik.matevosyan@mskh.am , հեռ՝ 093691692 ):

Ստուգատեսին կարող են մասնակցել անհատներ, խմբեր, դասարաններ, դասարան-ջոկատներ, գործընկեր դպրոցներ՝ Հայաստանից, արտերկրից:

Ստուգատեսն ամփոփվում է հունվարի 26-ին` Ղափամայի համայնքային ծեսով՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մարմարյա սրահում (հասցե՝ Բաբաջանյան 25 )։

Նպատակը

  • ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում

Խնդիրներ

  • փառատոնի մասնակցության համապատասխան ուղղության ընտրություն, թեմատիկ ուսումնական նյութերի ուսումնասիրություն, հետազոտություն, հավաքագրում, ներկայացում
  • «Բլեյան» կրթական ցանցով՝ ազգային փառատոնի հիմքով, կրթամշակութային բաց, լայն, տեսանելի, շոշափելի մշակութային երկխոսության, կամուրջների, կապերի ստեղծում, տարածում
  • կրթահամալիրի ուսումնական օրացույցից ելնելով` գործուն, երկարաժամկետ, շուրջտարյա, համագործակցային, միջառարկայական, ուսումնական, հեղինակային նախագծերի իրականացում

Մասնակիցներ

կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, ընտանեկան դպրոցներ, Երևանի, մարզերի պատանի ստեղծագործողներ, ստեղծագործական խմբեր,  ուսումնական հաստատությունների սովորողներ, անհատ արվեստագետներ, այլք

Անցկացման ժամանակահատվածը՝ հունվարի 8-26, 2024 թ.

Թեմա՝ պար, խոհանոց, գյուղի, քաղաքի ֆոլկլոր

Ազգագրության փառատոնի ուղղություններ

Պարեր

  • ազգային պարեր, պարերգեր
  • ձմեռային տոներ, ծեսեր
  • ազգային խաղեր
  • տարածաշրջանային պարեր
  • պարային կենցաղ, ատրիբուտներ
  • տարազ
  • պարային սովորույթներ, հավատալիքներ, ավանդույթներ
  • ծիսական, թեմատիկ պարեր
  • օտար լեզուներով թարգմանություններ, այլ երկրների պարային ազգագրություն
  • պարային թեմատիկ տեխնոլոգիա, քանդակ, նկարչություն և այլն
  • միջավայրի ծիսականացում, ազգային էլեմետների հավելում տեխնոլոգիական գործունեության միջոցով
  • քաղաքային քայլքով երաժշտապարային ֆլեշմոբեր
  • պարային երևելիներ
  • պարային նյութերի, փաթեթների ստեղծում, թվայնացում, արխիվացում
  • այլ

Խոհանոց

  • ազգային խոհանոց
  • ծիսական խոհանոց
  • տարածաշրջանային խոհանոց
  • հյուրասիրություն, հյուրընկալություն
  • խոհանոցային սովորույթներ, ավանդույթներ, հավատալինքներ
  • նիստուկաց, բարեմաղթանքներ, կենացներ
  • խոհանոցային կենցաղավարություն
  • կինը խոհանոցում
  • խոհանոցային թեմատիկ տեխնոլոգիա, քանդակ, նկարչություն և այլն
  • միջավայրի ծիսականացում, ազգային էլեմետների հավելում տեխնոլոգիական գործունեության միջոցով
  • կրթահամալիրի արտադրությամբ ուսուցման թեմատիկ նախագծեր
  • օտար լեզուներով թարգմանություններ, այլ երկրների խոհանոցային ազգագրության
  • խոհանոցային երևելիներ
  • խոհարարական նյութերի, բաղադրատոմսերի, փաթեթների ստեղծում, թվայնացում, արխիվացում
  • այլ

Գյուղի, քաղաքի ֆոլկլոր

Բանահավաքչություն, հետազոտություն, հայրենագիտական ճամփորդություն, այլ

  • գյուղի, քաղաքի փողոց, բակ, տուն և այլն
  • արհեստներ, մասնագիտություններ
  • սովորույթներ, հավատալիքներ, ավանդություններ
  • գերդաստան, տոհմածառ, ընտանիք
  • բարեմաղթանքներ, օրհնանքեր, անեծքներ, հանելուկներ, անեկդոտ, առածներ, ասացվածքներ
  • բարբառներ
  • հեքիաթ, ավանդապատում
  • երգեր, պարեր, խաղեր
  • տարազ
  • խոհանոց
  • թատրոն, թանգարան, ժողովրդական տուն, վարպետաց տուն
  • թեմատիկ նյութերի, փաթեթների ստեղծում, թվայնացում, արխիվացում
  • քաղաքային քայլքով երաժշտապարային, բանաստեղծական ֆլեշմոբեր
  • այլ

Ազգագրության փառատոնի մասնակցության ձևեր

  • համերգ, ներկայացում, ցուցադրություն, նորամուտ, ծես
  • թեմատիկ հանդիպումներ, քննարկումներ, կլոր սեղան
  • արտագնա ճամփորդություններ, այցեր, փոխայցելություններ,
  • բաց դաս, լաբորատոր գործունեություն, վարպետաց դասեր
  • ուսումնական նյութերի, փաթեթների ստեղծում, հանրայնացում, տարածում

Աշխատակարգ

Դեկտեմբերի 28-հունվարի 8

Ստուգատեսի գովազդի, հայտարարության տարածում, ստուգատեսային մեդիաբացիկների, պատկերանշանների մրցույթ-շքերթ, գործընկեր դպրոցներին ստուգատեսային շնորհավորանք-հրավերների փոխանցում:

Հունվարի 8-հունվարի 27

Անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան մասնակցության հայտերի գրանցում,  նյութերի հրապարակում, վարպետության դասերի լուսաբանում ուսուցիչների և սովորողների բլոգներում, անհատական կայքերում, mskh.am-ում, այլ սոցցանցերում:

Փառատոնային օրացույց

Ձմեռային ազգագրության փառատոնի նախորդ տարիների արխիվ