«Իսկական հարսանիք» Արատեսում

Հունիսի 8-ին` Կրթահամալիրի «Արատեսի դպրական կենտրոնում» տեղի է ունենալու մեր դասավանդողներ Սմբատ Պետրոսյանի և Սիդոնյա Վիրաբյանի ծիսականիսկական հարսանիքը: Նախապատրաստական աշխատանքների մեկնարկն արդեն տրվել է և նախագծային երաժշտական, տեխնոլոգիական խմբերը մեծ ոգևորությամբ պատրաստվում են ծեսի իրենց մասնակցությանը:

Հատված Ավագ դպրոցի «Ակներ» ազգային երգ ու պարի խմբի այսօրվա նախապատրաստական փորձից:

https://youtu.be/zFG-xAqR6gg

Տեսանյութը` 10-րդ դասարանի սովորող Մերի Կարապետյանի:

Հարսանեկան ծեսի մասին մանրամասները երաժշտության դասավանդող` Մարինե Մկրտչյանի բլոգում

Լուսանկարը` Սմբատ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Հունիսյան ազգագրական փառատոն- ճամբար 2019թ.

Մարտի 25-ին` ըստ օրակարգի կրթահամալիրի Երաժշտության ուսումնական կենտրոնում սեմինարպրապմունի քննարկման թեման Հունիսյան ազգագրկան փառատոնի ծրագիրն ու նրա ուղղվածություններն էին: Սեմինարը վարում էր Աննա Երիցյանը, ում բլոգում քննարկումների արդյունքում` ֆիքսվեցին նախագծային տեսքի բերված 2019թ. Հունիսյան ճամբարփռատոնի նպատակը և ուղղվածությունները:

Լուսանկարը` Համիկ Մաթևոսյանի

Մշակութային մեկ օր` Հնդկաստանի դեսպնատանը

Մարտի 24-ին` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի` «Ակներ» երգ ու պարի համույթը (Ղեկվար` Աննա Երիցյան) ` Հնդկաստանի դեսպանատանն էր:

Օրվա մասին պատմում են սովորողները:

Այսօր Ակները Երևանում` Հնդկաստանի դեսպանատանն էր: Ազգային մշակույթի ուսումնասիրությունները մեզ տարան բացահայտելու հնդկական մշակույթի գույները

Նյութն ամբողջությամբ` «Ակներ» երգ ու պարի համույթի բլոգում:

Բանավոր պատմության դասընթացների ամփոփում

Փետրվարի 21-ին Կրթահամալիրի Հյուսիսային դպրոցում տեղի կունենա Բանավոր պատմության երկուշաբաթյա պարապմունքների ամփոփիչ հավաք-կլոր սեղանը:

Լուսանկարը` Միքայել Զոլյանի դասախոսությունից

Առավել մանրամասն` Մանկավարժության կենտրոնի բլոգում:

Կրթամշակութային, հայրենագիտական արշավ Արմավիրի և Արագածոտնի մարզեր

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը` Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ և ուսուցչական ոկալ խումբը Մկրտչյան Մարինեի գլխավորությամբ առավոտյան իննին Բանգլադեշի Սուրբ Երրորդություն եկեղեցու Բակից ճանապարհ ընկան Արմավիրի և Արագածոտնի մարզեր:

Ֆոտոշարքը` Աննա Երիցյանի

«Աստղափայլ օրորներ». Շնորհանդես

 «Աստղափայլ օրորներ»  ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի ունեցավ հունվարի 25-ին: Կատարումը՝ կրթահամալիրի երաժշտության ուսուցիչների, ձայնագրությունը՝ կրթահամալիրի ձայնագրման ստուդիայի, ձայնասկավառակի դիզայնը՝ Կարինե Մացակյանի:

Երաժշտության դասավանդողներն իրենց կենդանի կատարումներով առաջին անգամ օրորոցայինները հնչեցրին կրթահամալիրի նախակրթարաններում:

Ուղիղ եթերները կրթահամալիրի կայքում: