Ձմեռային ազգագրական փառատոն 2022թ. նախագիծ

Անցկացման ժամանակահատվածը՝ հունվարի 3-30, 2022թ.

Թեմա՝ ազգային պար

Ազգագրության փառատոնի ուղղություններ 

  • ազգային պարեր, պարերգեր
  • ձմեռային տոներ, ծեսեր
  • ազգային խաղեր
  • տարածաշրջանային, ծիսական, թեմատիկ պարեր
  • տարազ, պարային կենցաղ, ատրիբուտներ
  • պարային սովորույթներ, հավատալիքներ, ավանդույթներ
  • տարածաշրջանային բարբառներ
  • օտար լեզուներով թարգմանություններ, այլ երկրների պարային ազգագրություն
  • պարային թեմատիկ տեխնոլոգիա, քանդակ, նկարչություն և այլն
  • ձմեռային ծիսական խոհանոց
  • աշխարհի ժողովուրդների ձմեռային ծիսական տոների օրացույց
  • հայրենագիտական նախագծեր՝ ազգագրության փառատոնի հիմքով
  • քաղաքային քայլքով պարային, երաժշտական, բանաստեղծական ֆլեշմոբեր
  • բանահավաքչություն
  • պարային երևելիներ
  • պարային, խաղային, ծիսական նյութերի, փաթեթների ստեղծում, թվայնացում, արխիվացում
  • այլ

Մասնակիցներ

կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, ընտանեկան դպրոցներ, Երևանի, մարզերի պատանի ստեղծագործողներ, ստեղծագործական խմբեր,  ուսումնական հաստատությունների սովորողներ, անհատ արվեստագետներ, այլք

Ազգագրության փառատոնի մասնակցության ձևեր

  • համերգ, ներկայացում, ցուցադրություն, նորամուտ, ծես
  • թեմատիկ հանդիպումներ, քննարկումներ, կլոր սեղան
  • արտագնա ճամփորդություններ, այցեր, փոխայցելություններ,
  • բաց դաս, լաբորատոր գործունեություն
  • ուսումնական նյութերի, փաթեթների ստեղծում, հանրայնացում, տարածում