«Հանրակրթական ձմեռային ազգագրական փառատոնը» ամենամյա բաց ստուգատես է, որին կարող է մասնակցել ցանկացած ոք: Փառատոնը կազմակերպվում է 4-րդ անգամ: Այս տարի այն ունենալու է ազգային պարի նկատմամբ ավելի խորը շեշտադրում՝ միավորելով իր մեջ պարային, երաժշտական, տոնածիսական լայն ուղղություններ:

Ազգագրության փառատոնի կազմակեպիչն է՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը իր  դպրոցներով և քոլեջով:

Փառատոնը համակարգում է՝ Հասմիկ Մաթևոսյանը (էլ. հասցե՝ hasmik.matevosyan@mskh.am, հեռ՝ 093691692):

Ստուգատեսին կարող են մասնակցել անհատներ, խմբեր, դասարաններ, գործընկեր դպրոցներ՝ Հայաստանից, Արցախից, արտերկիրց:

Ստուգատեսն ամփոփվում է հունվարի 29-ին` Ղափամայի համայնքային ծեսով՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մարմարյա սրահում (հասցե՝ Բաբաջանյան 25 )։

Կազմակերպումը ըստ

  • կրթահամալիրի ուսումնական օրացույցի,
  • կրթահամալիրի դպրոցների, քոլեջի, Արատես դպրական կենտրոնի ներկայացված ճամբարային ազգագրական նախագծային օրակարգի,
  • կազմակերպիչների, նախագծային, նախաձեռնող խմբերի առաջարկների, պայմանավորվածությունների, ներկայացումների հիման վրա:

Օրացույց

Դեկտեմբերի 30-հունվարի 9

Ստուգատեսի գովազդի, հայտարարության տարածում, ստուգատեսային մեդիաբացիկների, պատկերանշանների մրցույթ-շքերթ, գործընկեր դպրոցներին ստուգատեսային շնորհավորանք-հրավերների փոխանցում:

Հունվարի 3-ից

Ստուգատեսի մեկնարկ մանկավարժական ճամբարում

Հունվարի 10-հունվարի 29

Անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան մասնակցության հայտերի գրանցում,  նյութերի հրապարակում, վարպետության դասերի լուսաբանում ուսուցիչների և սովորողների բլոգներում, անհատական կայքերում, mskh.am-ում, այլ սոցցանցերում:

Կրթահամալիրային փառատոնային նախագծեր

Փառատոնային նախագծեր ուսուցչական հավաքանու համար

 «Ուսումնական նոր նյութերի ձայնագրություն» -երաժշտության մասնագիտական խումբ. համակարգումը՝ Մարինե Մկրտչյանի

Բարբառներ ակումբ.հեքիաթների ընթերցում կրտսեր դպրոցներում. համակարգումը՝ Վարդան Կարապետյանի

Ս. Լիսիցյանի գրառած պարերի վերականգնում. «Լիսիցյան» ծեսերի կենտրոն. համակարգումը՝ Լաերտ Գրիգորյանի, Տիգրան Զոհրաբյանի

Կրթահամալիրային փառատոնային միասնական օրացույց

Հունվարի 11

Հունվարի 12

Հունվարի 13

Հունվարի 14

Հունվարի 17

Հունվարի 18

Հունվարի 19

Հունվարի 20

Հունվարի 21

Հունվարի 25

Հունվարի 26.

Հունվարի 27

Հունվարի 28

Հունվարի 29