
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
«Լիսիցյանական շաբաթը» ազգագրական բաց ստուգատես է, որը նվիրվում է հայ ազգագրագետ, արվեստաբան, պատմական գիտությունների դոկտոր, պարային շարժումների գրառման գյուտի հեղինակ, պարային բանարվեստի հետազոտող, բանահավաք, պարագիտության հայկական դպրոցի սկզբնավորող, էթնոպարագիտության հիմնադիր և Հայաստանում պարարվեստի ուսուցման կազմակերպիչ Սրբուհի Լիսիցյանին:
«Լիսիցյանական շաբաթը» կազմակերպվում է «Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոնի» շրջանակում: Այն իր մեջ միավորում է պարային, երաժշտական, տոնածիսական լայն ուղղություններ՝ հանրակրթութական, ընտանեկան դպրոցների և գործընկերային կապերի ներառումով:
«Լիսիցյանական շաբաթը» կազմակեպիչները կրթահամալիրի դպրոցներն են և քոլեջը, համակարգողը՝ Հասմիկ Մաթևոսյանն է (էլ. հասցե՝ hasmik.matevosyan@mskh.am, հեռ՝ 093691692):
Ստուգատեսին կարող են մասնակցել ինչպես անհատները, այնպես էլ խմբեր, դասարաններ, գործընկեր դպրոցներ՝ ինչպես Հայաստանից, Արցախից, այնպես էլ՝ արտերկրից։
Ստուգատեսն ամփոփվում է նոյեմբերի 27-ին` հարիսայի ծեսով, Ծեսերի կետրոնի « Լիսիցյան կենտրոն» անվանափոխմամբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում (հասցե՝ Բաբաջանյան 25 )։
Նպատակը
- ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում
Խնդիրներ
- ստուգատեսի մասնակցության համապատասխան ուղղության ընտրություն, թեմատիկ ուսումնական նյութերի ուսումնասիրություն, հետազոտություն, հավաքագրում, ներկայացում
- «Բլեյան» կրթական ցանցով՝ «Սրբուհի Լիսիսցյանի օրեր» հիմքով, կրթամշակութային բաց, լայն, տեսանելի, շոշափելի մշակութային երկխոսության, կամուրջների, կապերի ստեղծում, տարածում
- կրթահամալիրի ուսումնական օրացույցից ելնելով` գործուն, երկարաժամկետ, շուրջտարյա, համագործակցային, միջառարկայական, ուսումնական, հեղինակային նախագծերի իրականացում:
Մասնակիցներ.
կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, ընտանեկան դպրոցներ, Երևանի, մարզերի պատանի ստեղծագործողներ, ստեղծագործական խմբեր, ուսումնական հաստատությունների սովորողներ, անհատ արվեստագետներ, այլք
Անցկացման ժամանակահատվածը՝ նոյեմբերի 20-27
Ստուգատեսի ուղղություններ
- ազգային պարեր, պարերգեր
- ազգային տոներ, ծեսեր
- ազգային խաղեր
- սովորույթներ, հավատալիքներ, ավանդություններ
- բանահավաքչություն
- ուսումնական նյութերի, փաթեթների ստեցծում, թվայնացում, արխիվացում
- այլ
«Լիսիցյանական շաբաթ» ստուգատեսի մասնակցության ձևեր
- համերգ, ներկայացում, ցուցադրություն, նորամուտ
- թեմատիկ հանդիպումներ, քննարկումներ, կլոր սեղան
- արտագնա ճամփորդություններ, այցեր, փոխայցելություններ,
- բաց դաս, լաբորատոր գործունեություն
- ուսումնական նյութերի, փաթեթների ստեղծում, հանրայնացում, տարածում
Կազմակերպումը ըստ
- կրթահամալիրի ուսումնական օրացույցի,
- կրթահամալիրի դպրոցների, քոլեջի, Արատես դպրական կենտրոնի ներկայացված ճամբարային նախագծային օրակարգի,
- կազմակերպիչների, նախագծային, նախաձեռնող խմբերի առաջարկների, պայմանավորվածությունների, ներկայացումների հիման վրա:
Աշխատակարգ
Նոյեմբերի 14-19
Ստուգատեսի գովազդի, հայտարարության տարածում, գործընկեր դպրոցներին, անհատներին, մասնագետներին ստուգատեսային հրավերների փոխանցում:
Նոյեմբերի 20- 27
Անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան մասնակցության հայտերի գրանցում, նյութերի հրապարակում, վարպետության դասերի լուսաբանում ուսուցիչների և սովորողների բլոգներում, անհատական կայքերում, mskh.am-ում, այլ սոցցանցերում: