
«Հակաբացիլ նանիկներ» ձայնասկավառակի ստեղծում
Թեմա
Օրորոցային երգերի, նանիկների դասական վոկալ, գործիքային ստեղծագործությունների կատարում, ձայնագրում, ձայնասկավառակի ստեղծում
Կատարողներ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գործուն, ստեղծագործ, կատարող երաժիշտ դասավանդողներ , անհատ կատարողներ
Աշխատաքի ժամանակացույցը
2021 թ. Հունվարի 8-30` երկրորդ ուսումնական շրջան
Նպատակ
Երաժշտական ճաշակի ձևավորում, ուսումնական նյութերի ստեղծում, երաժշտական մեդիադաշտի հարստացում
Խնդիրներ
- թեմատիկ երաժշտական նյութի ճիշտ ընտրություն
- երաժշտացանկի կազմում
- ձայնագրման ստուդիայի հետ համագործակցություն՝ ժամանակացույց, մշակումներ
Արդյունքում
- կստեղծվի «Հակաբացիլ նանիկներ» ձայնասկավառակ
- կունենանք՝ քնի ծեսի համար վոկալ-գործիքային երաժշտական ունկնդրման փաթեթ
Ամփոփումը
- Ձայնասկավառակի թողարկում-պրեմիերա համերգ վաճառքով
«Հակաբացիլ նանիկներ» ձայնասկավառակը ստեղծվում է
- «հոգատարություն» համակրթահամալիրային
- «Ազգագրության փառատոն» 2021
- «Քնի ծեսը՝ գործիքային կատարումներով»՝ Տաթև Մանվելյանի
- «Քնի ծես» նախագծի ընդլայնում, լրամշակում՝ Տաթև Մանվելյանի
- «Աստղափայլ» օրորներ՝ Մարինե Ոսկանյանի
նախագծերի շրջանակում, հիման վրա:
Աշխատակարգ
Դեկտեմբերի 30-հունվարի 7՝ ձայնասկաավառակի ցանկի ընտրություն, աշխատանք տեքստերի, նոտաների և կատարումների վրա:
Հունվարի 8— հունվարի 25՝ ձայնագրություններ ձայնագրման ստուդիայում, համատեղ մշակումներ, այցեր «նանիկներ» ծրագրով նախակրթարաններ ՝ քնի ծեսի իրականացում, ձայնագրված նյութերի հրապարակում՝ բլոգում, ենթակայքում, գլխավոր կայքում, սոցցանցերում, դաստիարակների, ծնողների կարծիքների հավաքագրում, ձայնասկավառակի շնորհանդես-համերգի հայտարարության տարածում, շնորհանդեսի նախապատրաստություն, հրավերներ, կազմակերպում:
Հունվարի 27
13.00 -«Հակաբացիլ Նանիկներ» ձայնասկավառակի շնորհանդես՝ համերգ-վաճառք
13.00-«Հակաբացիլ Նանիկներ» ձայնասկավառակի շնորհանդեսը նախակրթարանի խմբերում: